Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսվելու. Լիլիթ Մակունց

16 Սեպտեմբեր, 2019 19:55
Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց է սկսվելու. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունն այսօրվա հրավիրած նիստին քննարկել է 2 հարց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Առաջինը քննարկվել է  քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկը, ինչը տարածքային հանձնաժողովի պատգամավորների կողմից կքննարկվի, ապա «Իմ քայլի» պատգամավորները կմիանան այդ նախաձեռնությանը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ: «Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասաց Մակունցը:

 

Լրահոս

Դիտել ավելին