Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ

16 Սեպտեմբեր, 2019 17:31
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ  վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:

Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:

Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին