Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

14 Սեպտեմբեր, 2019 19:16
Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համզա բեն Լադենը սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Թրամփը հայտնել է, որ Համզա բեն Լադենը պատասխանատու է եղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքի և ծրագրավորման համար:

ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլար պարգև էր խոստացել այն մարդուն, ով տեղեկատվություն կհայթայթի Համզա բեն Լադենի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին