Կարևոր իրադարձություններ

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

14 Սեպտեմբեր, 2019 19:08
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ինչպես տեղեկացանք «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից, ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվի ևս 9 նման աման:

«Նշենք, որ «Recycleit» ծրագրի այս բաղադրիչը հնարավոր դարձավ "Global Credit'' UCO CJSC-ի հովանավորության և Երևանի քաղաքապետարանի թույլտվության շնորհիվ:
Երևանի սիրելի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- նշված է ՀԿ-ի էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին