Կարևոր իրադարձություններ

Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ ափիոն է հայտնաբերվել

13 Սեպտեմբեր, 2019 23:52
Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ ափիոն է հայտնաբերվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ-տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ։

Սեպտեմբերի 10-ին կասկածվողը մայրաքաղաքի Ուրուգվայի հրապարակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված ու քացախաթթվի անհիդրիդ, որը լցված էր ներարկիչի մեջ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին