Կարևոր իրադարձություններ

Իրավապահները թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին բռնել են Նուբարաշենի թռչնաբուծականի վարորդ-առաքիչին

13 Սեպտեմբեր, 2019 21:08
Իրավապահները թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին բռնել են Նուբարաշենի թռչնաբուծականի վարորդ-առաքիչին

Իրավապահները քաշն ավելացնելու նպատակով թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին բռնել և ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկել են ենթարկել Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի վարորդ-առաքիչին:

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի:

Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին: Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին