Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի դատարանի դիմաց կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել

13 Սեպտեմբեր, 2019 19:11
Շենգավիթի դատարանի դիմաց կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանումներ է տարածել.

«Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։

Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը, շարունակելով իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարել է մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության»։

 

Լրահոս

Դիտել ավելին