Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

13 Սեպտեմբեր, 2019 16:38
Արթուր Վանեցյանը միացել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանը:

«(Նախաձեռնության) շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։ Միացեք ակցիային»,- մասնավորապես գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին