Կարևոր իրադարձություններ

Օձունում որսագողության դեպք է բացահայտվել

12 Սեպտեմբեր, 2019 21:27
Օձունում որսագողության դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 11-ին`  ժամը 20:15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Օձուն համայնքի «Յոլկուտ» հանդամասից բերման են ենթարկել Օձուն գյուղի 29-ամյա մի բնակչի:
Նրա մոտից անձնական խուզարկությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է մեկ մաքրած թռչուն, որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում մեկ չկրակված փամփուշտով:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը բացատրություն է տվել, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին, իսկ փամփշտանոցի չկրակված փամփուշտը ինքը գնել է Վանաձոր քաղաքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին