Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

12 Սեպտեմբեր, 2019 20:27
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին:

Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա:

Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛ ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին