Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Միխայել Շումախերը գիտակցության է եկել

11 Սեպտեմբեր, 2019 15:37
Միխայել Շումախերը գիտակցության է եկել

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ծանր վնասվածք էր ստացել 2013-ին դահուկ քշելիս, գիտակցության է եկել, հայտնում է Le Parisien-ը։

Սպորտսմենը գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի սիրտանոթային բաժանմունք։

Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հաստատել է աղբյուրին, որ տեսել է մրցարշավորդին ու նա գիտակցության մեջ էր։

Շումախերին բուժելու է սրտային անբավարարության վրա մասնագիտացած պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն։

2013-ին մրցարշավորդը ստացել էր գանգուղեղային վնասվածք ու մի քանի տարի կոմայում է գտնվել։

2018-ի ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Շումախերն այլևս գամված չէ անկողնուն ու արհեստական շնչառության կարիք չի զգում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին