Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականը փառահեղ հաղթանակ է տանում բոսնիացիների նկատմամբ

08 Սեպտեմբեր, 2019 18:58
Հայաստանի հավաքականը փառահեղ հաղթանակ է տանում բոսնիացիների նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով՝ 4։2։ 

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Տիգրան Բարսեղյանը։

Դրանից մեկ րոպե առաջ բոսնիացիների սուր գրոհը հարվածով եզրափակել էր բոսնիացիների հարձակվող, «Ռոմայում» Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն։ 

13-րդ րոպեին Ջեկոն կարողացավ արդյունավետ օգտագործել ձախ եզրից ստացած սուր փոխանցումը՝ 1։1։

Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ գոլը «Ռոմայի» կիսապաշտպանը խփեց 66-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Սակայն արդեն 70-րդ րոպեին հյուրերը կիսապաշտպան Ամեր Գոյակի գոլի շնորհիվ դարձյալ վերականգնեցին հավասարությունը։

77-րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Հովհաննես Համբարձումյանը՝ 3։2։

Ավելացված ժամանակում էլ Մխիթարյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Ստյեպան Լոնչարը։

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին