Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն և Ուկրաինան պահվող անձանց փոխանակում են կատարել՝ «35-ը՝ 35-ի դիմաց»

07 Սեպտեմբեր, 2019 18:21
ՌԴ-ն և Ուկրաինան պահվող անձանց փոխանակում են կատարել՝ «35-ը՝ 35-ի դիմաց»

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան իրենց երկրներում պահվող անձանց փոխանակում են կատարել «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով: Այս այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

«Փոխանակումը կատարվել է: Մենք ողջունում ենք և ուրախ ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները վերադարձել են տուն»,- ասել է նա:

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստան է վերադարձել նաև «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին:

Փոխանակված քաղաքացիներով երկու ինքնաթիռները գրեթե միաժամանակ վայրէջք են կատարել Մոսկվայի և Կիևի օդանավակայաններում:

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան նշել է, որ փոխանակումը կատարվել է «35-ը՝ 35»-ի դիմաց ձևաչափով:

 

Լրահոս

Դիտել ավելին