Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

«Շենիկ» ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ. ՊՎԾ

06 Սեպտեմբեր, 2019 12:19
«Շենիկ» ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել  «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը:

Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։

Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1,855,337․7 հազ. դրամ (մեկ միլիարդ ութ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր դրամ)։

Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին,   ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը, խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներին,  ընկերությունում առկա սեղմված գազի պակասուրդին, պակաս հաշվարկված անդամավճարի գումարներին, հիմնական միջոցների՝ առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս գրմանը, պոմպերի վերանորոգման անարժանահավատ աշխատանքներին, շինարարական աշխատանքների արժեքի ոչ պատշաճ հաշվարկմանը և ավել ծախսերին, աշխատավարձերի ավել հաշվարկմանը, բենզինի, դիզելային վառելիքի, և սեղմված բնական գազի խոշոր չափով ուռճացված ծախսերին:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին