Կարևոր իրադարձություններ

«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի

06 Սեպտեմբեր, 2019 11:04
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի

Բահամյան կղզիներով անցած «Դորիան» փոթորկի զոհերի թիվն այդ երկրում հասել է 30-ի։ Բայց իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այդ մասին հայտարարել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։

Վարչապետը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։

Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են ԱՄՆ-ից ժամանած 60 փրկարարներ։ Փոթորիկը, ինչպես հայտնի է, այդ տարածաշրջանի ընդհանուր մարտահրավեր է, և դրանից տուժել են նաև ԱՄՆ-ի հարավարևելյան նահանգները, մասնավորապես Ֆլորիդան։

 
 

Լրահոս

Դիտել ավելին