Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ ԱԽ-ը պետք է դառնա ավելի ներկայացուցչական՝ գագաթնաժողովին հայտարարել են ԱՊՀ երկրները

16 Հոկտեմբեր, 2015 16:28
ՄԱԿ ԱԽ-ը պետք է դառնա ավելի ներկայացուցչական՝ գագաթնաժողովին հայտարարել են ԱՊՀ երկրները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները կարծում են, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է դառնա ավելի ներկայացուցչական, որպեսզի համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին։

Այս մասին գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը. «ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարները կարծում են, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է դառնա ավելի ներկայացուցչական, որպեսզի համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, աջակցի այն կազմակերպություններին, որոնք կոչված են նպաստելու որոշումների ընդունմանը»։

ԱՊՀ պետությունների ղեկավարները հայտարարություն են ստորագրել ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին