Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան

05 Սեպտեմբեր, 2019 17:21
Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան
Քիչ առաջ Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:
Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին