Կարևոր իրադարձություններ

2.5 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ ԲԿ

05 Սեպտեմբեր, 2019 12:36
2.5 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ ԲԿ

«911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:32-ին  ահազանգ է ստացել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: 

«Երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է,  ունի բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ։ Գանգի ոսկրերի ցիլկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,- այս տեղեկատվությունը Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ 

Այս պահին երեխային միացված է արհեստական շնչառական ապարատ, նա գտնվում է անգիտակից վիճակում։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին