Կարևոր իրադարձություններ

Գյումրիում դանակահարված պապի ու թոռի դեպքով կա կասկածվող անձ

04 Սեպտեմբեր, 2019 18:14
Գյումրիում դանակահարված պապի ու թոռի դեպքով կա կասկածվող անձ

Գյումրիում 52-ամյա պապն ու թոռը դանակահարվել են սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ին: Գյումրի ԲԿ տեղափոխված տուժածներից 52-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, 18-ամյա երիտասարդի մոտ առկա է եղել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք: Ընդունման պահին երկու տուժածներն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Նախնական տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է անձնական խնդիրների պարզաբանման ժամանակ:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրու Մովսես Խորենացի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով նրանց հարվածել է Գյումրիի 21-ամյա մի բնակիչ: Դանակն առգրավված է:

Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, կա արդեն կասկածվող անձ, ներկա պահին վերջինիս  հայտնաբերելու ուղղությամբ կատարվում է որոնողական աշխատանք:

Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջութանը ծանր վնաս պատճառելը)

 

Լրահոս

Դիտել ավելին