Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Գազի պլանային անջատումներ են սպասվում

04 Սեպտեմբեր, 2019 16:37
Գազի պլանային անջատումներ են սպասվում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է,  որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ը մի քանի համայնքներում  կդադարեցվի գազամատակարարումը:

Մասնավորապես կդադարեցվի.

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի, «Ռեդ Գրուփ» և «Փոքր Մհեր» ձեռնարկությունների, Սյունիքի մարզի Ղովշուտ, Անդոկավան և Բարիկավան գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ արևմտյան թաղամասի Բ-2 թաղի թվով 71 բազմաբնակարան շենքերի, Շահումյան 4-րդ, 5-րդ, 7-րդ փողոցների, 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 6-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքների, Ծերնցի փողոցի բնակիչ-բաժանորդների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը   08.00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 20.00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտով, Մեղրուտ գյուղերի, Վանաձոր քաղաքի, Շահումյան, Դարբաս, Բազում գյուղերի և «Սեզամ Գազ» և «Վաղ Վաս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների  գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին