Կարևոր իրադարձություններ

Աջափնյակում տեղադրվում են նոր աղբամաններ

03 Սեպտեմբեր, 2019 23:15
Աջափնյակում տեղադրվում են նոր աղբամաններ

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր արդեն Աջափնյակ վարչական շչջանում են տեղադրվում նոր աղբամաններ: Աղբամանների հերթական խմբաքանակը ներառում է 750 աղբարկղ, որոնք կտեղադրվեն գիշերվա ընթացքում:

Ըստ Կարապետյանի, վաղվանից Աջափնյակում հին աղբաման չի լինի։

Մամուլի քարտուղարը նաեւ հորդորեց բնակիչներին՝ խնամքով վերաբերվել աղբամաններին, քանի որ դրանք համայնքային գույք են եւ վճարում ենք բոլորս, պատկանում են Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկին:

Հաջորդ խմբաքանակը կտեղադրվի Կենտրոն վարչական շրջանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին