Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի ու աղետներին դիմակայունության օր

03 Սեպտեմբեր, 2019 12:26
Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի ու աղետներին դիմակայունության օր

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին