Կարևոր իրադարձություններ

Պերուում հայտնաբերվել է զոհաբերված հարյուրավոր երեխաների դամբարան

01 Սեպտեմբեր, 2019 18:02
Պերուում հայտնաբերվել է զոհաբերված հարյուրավոր երեխաների դամբարան

Պերուի տարածքում մինչև 15-րդ դար գոյություն ունեցած չիմուական կայսրության տարածքում հնագետները հայտնաբերել են երեխաների ընդհանուր գերեզման: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 227 դիերը պատկանել են որպես զոհ մատուցված երեխաների:

«Սա այնքան անկառավարելի է, երեխաների հայտնաբերման այս աշխատանքը: Որտեղ փորում ես, նորից այդպիսի դամբարան ենք գտնում», – ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ֆերեն Կաստիլիոն՝ նշելով, որ նոր հայտնաբերված դամբարանը, այնուամենայնիվ, ամենամեծն է մինչ այս ուսումնասիրվածներից:

Երեխաներին, ըստ հնագետների, զոհ են մատուցել աստվածներին՝ հեղեղներից խուսափելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին