Կարևոր իրադարձություններ

Առաջին դասարան է ընդունվել 42.000 աշակերտ

01 Սեպտեմբեր, 2019 10:12
Առաջին դասարան է ընդունվել 42.000 աշակերտ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ ԿԳՄՍ նախարարության հանրակթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեlլ է, որ այս տարի հանրապետությունում  առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է, կհստակեցվի սեպտեմբերի 5-ին։

Այսօր դասապրոցես չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին