Կարևոր իրադարձություններ

Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ պատանին հարվածել է քաղաքացուն, հափշտակել գումար, բջջային հեռախոս

26 Օգոստոս, 2019 11:39
Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ պատանին հարվածել է քաղաքացուն, հափշտակել գումար, բջջային հեռախոս

Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին:
Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի:
Նա խոստովանել է կատարածը:

Գողոնն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին