«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը:
Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։