Կարևոր իրադարձություններ

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

21 Օգոստոս, 2019 20:33
Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար: Պատճառը ռուսական ուղղաթիռի՝ Հարավային Օսիայի տարածքով թռչելն է, գրում է lenta.ru-ն:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտարարել են, որ ռուսական ուղղաթիռը թռիչք է կատարել Վրաստանի կողմից վերահսկվող Գուգութիանթկարի գյուղի տարածքում:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով կեսօրին: Նշվում է, որ ինքնաթիռը Վրաստանի օդային տարածքում գտնվել է մի քանի րոպե:

Միջադեպի առնչությամբ Վրաստանի իշխանությունները թեժ գիծ են ակտիվացրել և դեպքի մասին հայտնել են Եվրամիության դիտորդական առաքելությանը: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ուղղաթիռի թռիչքը տվյալ տարածքում Ռուսաստանի կողմից «հերթական սադրիչ գործողությունն» է որակել՝ հավելելով, որ այն վնասում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի անվտանգությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին