Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Թրամփի աջակից ամերիկահայերը կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը Հայաստան. «Հրապարակ»

21 Օգոստոս, 2019 09:12
Թրամփի աջակից ամերիկահայերը կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուր էինք հրապարակել առ այն, որ 2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասնակցելու համար բավականին խոշոր հոնորարով Հայաստան կայցելի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման

Լուրը տարածվելուց անմիջապես հետո ամերիկահայ մեր բարեկամները` մասնավորապես Դոնալդ Թրամփի կողմնակիցները, կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը և բողոքի ակցիաներ կազմակերպել Երևանում:

Նրանց պնդմամբ՝ չի կարելի թույլ տալ հայոց հող ոտք դնել մի մարդու, ով խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրժել է խոստումը` նախագահի պաշտոնում ընտրվելուց և հայկական ձայները ստանալուց հետո: Թրամփի աջակիցները նաև շեշտում են, որ պետք է հաշվի առնել Թրամփի բացասական վերաբերմունքն Օբամայի նկատմամբ, ով ԱՄՆ գործող նախագահի ամենաոխերիմ հակառակորդներից է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին