Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը

20 Օգոստոս, 2019 19:20
Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին