Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոնային առողջապահության համակարգի հանրայնացումն ու մոնիթորինգը ԻԱԿ ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում

20 Օգոստոս, 2019 14:58
Էլեկտրոնային առողջապահության համակարգի հանրայնացումն ու մոնիթորինգը ԻԱԿ ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում
Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում, որը հասարակության լայն շերտերին բարձրորակ բուժծառայությունների հավասար հասանելիություն կտա։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շնորհիվ հասարակությունը հնարավորություն կունենա օգտվելու բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններից։
Հասարակությունը, սակայն, տեղեկացված չէ էլեկտրոնային առողջապահության համակարգից, մարդիկ չգիտեն, թե այս համակարգի ներդրման շնորհիվ ինչ է փոխվելու իրենց կյանքում։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիթորինգ» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել համակարգը և վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման և իրակացման ընթացքի վրա։
 
 
Ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով հանրությանը ներկայացվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման առավելությունները։ Ծրագրի շրջանակում քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ։ Էլ-առողջապահության միասնական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիտորինգ ծրագրի շրջանակում պատրաստվել է տեսանյութ, որը մատչելի կերպով բացատրում է, թե ինչ է էլեկտրոնային առողջապահության համակարգը․
«Էլեկտրոնային առողջապահությունը համարգ է, որի միջոցով քաղաքացու նույնականացման քարտում պահպանվում է նրա առողջությանը վերաբերող տեղեկատվությունը։ Դա այն ինֆորմացիան է, որն արդեն իսկ առկա է նրա ամբուլատոր քարտում։ Օրինակ՝ հիվանդությունների պատմություները, ստացած բժշկական ծառայությունները, դրանց ֆինանսավորումը, դեղերի դուրսգրումն ու բուժման ընթացքի այլ մանրամասները»։
 
 
Պատրաստված տեսանյութերի շնորհիվ հանրությանը ներկայացվել են իրենց իրավունքներն և տեղեկատվություն ստանալու հնարավորությունները: «Երկիր Մեդիա» ՀԸ կողմից պատրաստված և եթեր հեռարձակված տեսանյութերը նպատակ են ունեցել վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Ներկայացվել են այդ խնդիրների լուծման ճանապարհները։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ հնարավոր է նախապես գրանցվել բժշկի մոտ, համակարգում պահպանվում են նաև լաբորատոր հետազոտության արդյունքենրը, և կարիք չի լինի նույն հետազոտությունը կրկնել երկրորդ կամ երրորդ անգամ՝ այլ հիվանդանոցներում։
 
Ենթադրամաշնորհային ծրագրի պատասխանատուների միջոցով հասարակությունն առավել իրազեկվեց էլեկտրոնային առողջապահության համակարգից և առողջապահության ոլորտում ներդրված բարեփոխումներից։
 
 
The introduction of a unified healthcare information system in the Republic of Armenia envisages a comprehensive reform of the healthcare system, which will enable to provide high quality, safe, affordable and accessible medical services. However, people are not well informed about this important reform.

People are not aware of what the introduction of an electronic health pystem will change in their daily lives. "Yerkir Media" TV, in cooperation with Freedom of Information Center implements "Promotion of transparency of implementation of the e-Health system and public monitoring" sub-grant project, which is co-funded by the European Union.

The goal is to introduce the system to the public and to establish public oversight of the implementation of the electronic health system. The benefits of the electronic health system were presented to people in a clear and comprehensible language through the project.

E-Health is a system through which the identity card of a citizen is stored on his / her health information. This is the information already existing on his outpatient card. These are the history of illnesses, the medical services received, their funding, drug discharge and details of the course of treatment.

 The sub-grant project provided the public with the benefits of introducing an electronic health care system. It included discussions with government officials. A video has been produced that explains in an accessible way what the e-health system is.

Thanks to the work of the sub-grantees, the public got more aware of the e-Health system and the reforms implemented in the health sector.

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին