Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Մաշտոցի պողոտայում. տուժածն արգելափակվել էր մեքենայում. ԱԻՆ

19 Օգոստոս, 2019 20:46
Ավտովթար Մաշտոցի պողոտայում. տուժածն արգելափակվել էր մեքենայում. ԱԻՆ

Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված տուժած, առկա է վառելիքի արտահոսք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«911» ծառայությանն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 07:24-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը (Հրակ Ա.-ն, ծնված 1997 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին