Կարևոր իրադարձություններ

18-ամյա երիտասարդին դանակահարողը հայտնաբերվել է

19 Օգոստոս, 2019 19:58
18-ամյա երիտասարդին դանակահարողը հայտնաբերվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:
Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին