Կարևոր իրադարձություններ

Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է

19 Օգոստոս, 2019 11:12
Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է

Ս.թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Լ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաներում, իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լևոնի Մովսիսյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

«Արման Լևոնի Մովսիսյանի գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1-02 կամ 047 94-65-02 հեռախոսահամարներով»,- ասված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին