Կարևոր իրադարձություններ

Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն Աֆղանստանում հարսանեկան արարողության ժամանակ

18 Օգոստոս, 2019 10:50
Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն Աֆղանստանում հարսանեկան արարողության ժամանակ

Քաբուլում հարսանիքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի, եւս 180 մարդ վիրավորվել է, հաղորդում է rbc-ն՝ հղում կատարելով Tolo News-ին:

ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նուսրաթ Ռահիմիի խոսքով՝ մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. «Թալիբան» շարժումը հայտարարել է ահաբեկչությանը մասնակից լինելու մասին:

Քաբուլում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունը որոտացել է երեկ երեկոյան: Ականատեսների խոսքերով՝ Shahr-e-Dubai տոնակատարությունների սրահում այդ ժահին գտնվել են տասնյակ մարդիկ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին