Կարևոր իրադարձություններ

«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է ստեղծել

17 Օգոստոս, 2019 19:10
«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաընկերություն է ստեղծել

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մթավարի արխի» (գլխավոր ալիք):

Ֆեյսբուքյան իր էջում Գվարամիան գրել է. «Հիմնվել է «Մթարվի արխի» հեռուստաալիքը, որի սեփականատերը ես եմ: Շուտով կիմանաք ներդրողների մասին: Եթե դուք գոնե մեկ լարի ներդնեք, ապա շատ կօգնեք մեզ և կիրականացնեք ներդրում Վրաստանի արևմտյան ու ժողովրդավարական ապագայի վրա»:

Գվարամիան «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացվել էր հուլիսի 18-ին, այն բանից հետո, երբ հեռուստաալիքը փոխեց սեփականատերերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին