Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

17 Օգոստոս, 2019 19:03
Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

 Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին:  Այս մասին այսօր Արմենպրես-ի հետ ունեցած  զրույցի  ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենի ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան  վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»:

Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է  Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:

Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: «Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,  մենք  հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին