ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրը նշում է, որ Մեսսին հավաքել է 252 միավոր և առաջ է անցել Վիրջիլ վան Դեյկից («Լիվերպուլ», 224 միավոր) եւ Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս», 181 միավոր):
Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստի անունը պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 29-ին: