Կարևոր իրադարձություններ

Քաղաքացուն 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ»

17 Օգոստոս, 2019 08:16
Քաղաքացուն 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատճառը համայնքի բնակիչ, «Սեւան» ազգային պարկի աշխատակից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունն էր, ում դեմ ցուցմունք էր տվել մի քաղաքացի, որին 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա եւ ասի, որ անտառահատման համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։

Գյուղացիներն էլ վրդովված դուրս էին եկել մայրուղի եւ ասում էին, որ ընկել են մարդկանց ետեւից՝ կանչում, համոզում են, որ ցուցմունք տան ազգային պարկի աշխատողների դեմ։ «Ժողովրդի պահանջն այն է, որ՝ մարդկանց ինչի՞ համար եք պահում անազատության մեջ, բաց թողեք, քննության ընթացքում էլ ամեն ինչ, ըստ սահմանված կարգի, կպարզվի՝ ոնց օրենքը որոշի»,-ասել է Ծովակի համայնքապետը։ Ավելի ուշ ճանապարհը բացել են՝ բնակիչների հետ համաձայնության են եկել, որ եթե կառավարությունից մարդ չգա, կրկին կփակեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին