Կարևոր իրադարձություններ

Փրկարարներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը

15 Օգոստոս, 2019 18:35
Փրկարարներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը

Օգոստոսի 15-ին՝ ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Անդրանիկ Հ.) ինքնասպանության փորձը: 

 

Լրահոս

Դիտել ավելին