Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանի հայ ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին

15 Օգոստոս, 2019 16:27
Արմեն Ջիգարխանյանի հայ ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը նորմալ է, նրան ոչ մի վիրահատություն չեն արել, հաջորդ շաբաթ նա մտադիր է թատրոն գալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո ծանր վիճակում է գտնվում:

«Դե ոչ, այնտեղ ոչ մի կրիտիկական բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նա դուրս կգրվի արդեն: Նրան պրոֆիլակտիկայի համար կաթիլային են միացրել: Սակայն ոչ մի վիրահատություն չի կատարվել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ մտադիր է թատրոն այցելել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին