Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան

14 Օգոստոս, 2019 14:34
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը հերթական տեղեկատվական խայծն է տարածել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե առաջնագծում առաջխաղացում ունեն: Հովհաննիսյան  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը:

Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ: 

Զինվորականները իրենց գործը գիտեն և խնդրում եմ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»:

 

Լրահոս

Դիտել ավելին