Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարարի օդանավին (տեսանյութ)

13 Օգոստոս, 2019 18:32
ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարարի օդանավին (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով թռչելիս:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը, ռուս նախարարի ինքնաթիռն ուղեկցող Սու-27 կործանիչների օդաչուները թույլ չեն տվել F-18-ին շատ մոտենալ նախարարական օդանավին՝ ետ մղելով այն:

Հաղորդվում է, որ Շոյգուի ինքնաթիռը, որում գտնվել է նախարարը, Կալինինգրադից ուղևորվում էր Մոսկվա՝ Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի երկու կործանիչների ուղեկցությամբ:  

 

Լրահոս

Դիտել ավելին