Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը. Shamshyan.com

13 Օգոստոս, 2019 17:15
Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք քիչ առաջ իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին