Կարևոր իրադարձություններ

Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է

11 Օգոստոս, 2019 12:49
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է:

Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին:

Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Նրան հաջորդում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Արագ շախմատի ևս 3 տուր կխաղարկվի օգոստոսի 11-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին