Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Դրմբոն-Ստեփանակերտ մայրուղու վրա. զոհվել է 1 քաղաքացի

10 Օգոստոս, 2019 22:41
Հեղինակ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Ավտովթար Դրմբոն-Ստեփանակերտ մայրուղու վրա. զոհվել է 1 քաղաքացի

Օգոստոսի 10-ին ժամը 19:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն ը, օգնություն ցուցաբերելու նպատակով, ահազանգով մեկնել են պատահարի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Մհեր Մկրտչյանը (ծնվ․ 1971թ․)։ Ուղևոր Մխիթար Հակոբյանը (ծնվ․ 1977 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

 

Լրահոս

Դիտել ավելին