Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ոստիկանները օրինական հանրահավաքից հետո 136 մասնակցի է ձերբակալել

10 Օգոստոս, 2019 21:20
Մոսկվայում ոստիկանները օրինական հանրահավաքից հետո 136 մասնակցի է ձերբակալել

Մոսկվայի կենտրոնում ոստիկանները համաձայնեցված հանրահավաքից հետո 136 մասնակցի է ձերբակալել, որոնք ավելի ուշ մասնակցել են չարտոնված երթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

«Չհամաձայնեցված ակցիայի ժամանակ տարբեր իրավախախտումների համար 136 մարդ է ձերբակալվել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մոկսվայում իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաքներ են տեղի ունեցել հուլիսի 14-ին, հուլիսի 27-ին եւ օգոստոսի 3-ին: Ոստիկանությունը խախտումների համար ընդհանուր առմամբ մոտ 1,7 հազար մարդու է ձերբակալել: Քննչական կոմիտեն զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչների դեմ հարձակումների համար քրեական գործեր է հարուցել:

 

Լրահոս

Դիտել ավելին