Կարևոր իրադարձություններ

Երևանում ոստիկանները երկու քաղաքացու դանակահարած անձին ձերբակալել են

10 Օգոստոս, 2019 18:01
Երևանում ոստիկանները երկու քաղաքացու դանակահարած անձին ձերբակալել են

ՀՀ ոստիկանություն օգոստոսի 9-ին՝ ժամը 15.40-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դանակահարված է և «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ է: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն են տեղափոխել դանակահարված երկու քաղաքացու:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.30-ին, Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: 
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է: 


Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին