Կարևոր իրադարձություններ

«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը

10 Օգոստոս, 2019 13:08
«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը

Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան զորավարժարանում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը: «Տեր և տիկին» մրցափուլի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ցուցադրել իրենց տաղանդն ու կարողությունները երգի, պարի և մշակութային այլ ասպարեզներում:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Հայաստանից և Ռուսաստանից մշակութային վաստակավոր գործիչներ, Բելառուսից, Հունաստանից, Իրանից և Ղազախստանից մրցավարներ ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ժյուրիի կողմից հատկապես աչքի են ընկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող սերժանտներ Գերման Դավիդովն ու Լիլիա Դաուտովան, Հայաստանը ներկայացնող կրտսեր սերժանտ Նարեկ Քալոշյանը և Բելառուսը ներկայացնող եֆրեյտոր Տատյանա Կովալևսկայան:

Մրցափուլի առանձին համարներ ներկայացված կլինեն օգոստոսի 13-ին կայանալիք եզրափակիչ Գալա-համերգի ընթացքում: Մրցույթի վերջին՝ «Դիպուկահար» մրցափուլը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին