Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գյումրիում. ավտոտնակում գտնվող Porsche Cayenne-ն ամբողջությամբ այրվել է

10 Օգոստոս, 2019 10:13
Հրդեհ՝ Գյումրիում. ավտոտնակում գտնվող Porsche Cayenne-ն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 10-ին, ժամը 00:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:50-ին:

Այրվել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին