Կարևոր իրադարձություններ

«Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է»․ Փայլանը՝ գանձագողերին

09 Օգոստոս, 2019 22:27
«Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է»․ Փայլանը՝ գանձագողերին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը.

«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»:

 

Լրահոս

Դիտել ավելին